ՀՀ վարչապետ. Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունն Եվրոպայի խորհրդի հետ![]() 19 դեկտեմբերի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությամբ և մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեյին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |