Հայաստանը դրական էմոցիաներով երկրների վարկանիշի ամենաստորին դիրքերում է

Հայաստանը դրական էմոցիաներով երկրների վարկանիշի ամենաստորին դիրքերում է

PanARMENIAN.Net - Ամենից շատ դրական զգացմունքներ են ապրում Պանամայի, Պարագվայի ու Սալվադորի բնակիչները: Նման եզրակացության են եկել Gallup մասնագետները՝ ամփոփելով հարցման արդյունքները, որն անցկացվել է 2011թ. 148 երկրներում:

Հետազոտողները հեռախոսով և անձնական զրույցներում նախորդ օրվա մասին 5 հարց են տվել. «Զգացել եք արդյո՞ք շատ ուրախություն, զգացե՞լ եք ձեզ լավ հանգստացած, երեկ ձեզ հարգանքով են վերաբերվել, շատ եք արդյո՞ք ժպտացել ու ծիծաղել, որևէ հետաքրքիր բան իմացե՞լ եք, կամ սովորե՞լ եք»:

Ընդհանուր առմամբ աշխարհում հարցվածների 85 տոկոսը հայտարարել է, որ իրենց հարգանքով են վերաբերվել, 72 տոկոսը շատ է ժպտացել ու ծիծաղել, նույնքանն էլ լավ հանգստացել է, իսկ ողջ օրվա ընթացքում ուրախ է եղել հարցվածների 73 տոկոսը: Եվ միայն 43 տոկոսն է ինչ-որ հետաքրքիր բան իմացել կամ սովորել:

Առաջատր երկրների տասնյակից 7-ը գտնվում են Լատինական Ամերիկայում: Վերը նշված 3-ից բացի դրանք են Վենեսուելան, Գվատեմալան, Էկվադորն ու Կոստա Ռիկան: Առաջին 10-ում են նաև Տրինիդադն ու Տոբագոն, Ֆիլիպիններն ու Թաիլանդը:

Ամենցածր դիրքերում են Սինգապուրը, Հայաստանն ու Իրաքը: Քիչ դրական զգացմունքներ են ունենում նաև Սերբիայի, Եմենի, Վրաստանի, Բելառուսի, Մադագասկարի, Լիտվայի ու Տոգոյի բնակիչները, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---