Օմեր Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է Ստամբուլի հայկական դպրոց

Օմեր Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է Ստամբուլի հայկական դպրոց

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դիչերն այցելել է Ստամբուլի Շիշլի շրջանի Մխիթարյան հայկական դպրոցը: Դիչերը Թուրքիայի կրթության առաջին նախարարն է, որ այցելել է հայկական դպրոց, հաղորդում է Hürriyet Daily News-ը:

Նա դպրոց է այցելել հակահայկական արտահայտությունները դասագրքերից հանելու աշակերտների խնդրանքով:

«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարծում են, որ միայն նրանք են բախվում խնդիրների հետ, բայց դա այդպես չէ: Անցյալում ոչ միայն ազգային փոքրամասնությունները և ալեվիները, այլ նաև սունիներն են դարձել ավտորիտար որոշումների, ազատությունները և իրավունքները խախտելու զոհեր: Մենք ձգտում ենք տարածել մարդու իրավունքների և ազատությունների արժեքները: Հասարակությունում խաղաղ մթնոլորտ ստեղծելու միակ միջոցը ժողովրդավարությունն է»,- ասել է նա:

Դիչերը նաև անդրադարձել է մայրենի լեզվի դասընթացներ անցկացնելու թեմային, որոնք սկսվել են հայկական դպրոցում այս տարվանից: «Որոշումներ ընդունելով` մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր երեխա անկախ անձնավորություն է»,- նշել է թուրք նախարարը:

Ինչ վերաբերվում է բուհական ընդունելության քննաթերթիկներում կրոնական թեմաներով հարցեր ներառելուն, Դիչերը հայտարարել է. «Այդ հարցը սխալ է ընկալվում հասարակությունում: Խոսքը չի գնում կոնկրետ կրոնի մասին: Ազգային փոքրամասնությունների դպրոցներն ավարտած դիմորդները կպատասխանեն այն հարցերին, որոնք կհամապատասխանեն նրանց դպրոցական ծրագրին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---