Վաչե Գաբրիելյան. Տնտեսական աճը 2012թ. կկազմի մոտ 7 տոկոս

Վաչե Գաբրիելյան. Տնտեսական աճը 2012թ. կկազմի մոտ 7 տոկոս

PanARMENIAN.Net - 2012թ. տնտեսական աճը կկազմի 7%, որը կուղեկցվի ցածր գնաճով: Ամփոփելով 2012թ-ի ֆինանսական տարին այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Հայաստանում 2012թ-ի ֆինանսական տարին հաջող էր»,-ասաց նա: Նրա խոսքով` աճը կզուգակցվի ցածր գնաճով, մասնավորապես, 12 ամսյա գնաճը կլինի 4%, իսկ միջին գնաճը` 2.5%:

Վ.Գաբրիելյանը նշեց, որ այս տարի բացի շինարարությունից, արդյունաբերության ոլորտի բոլոր ճյուղերում էական աճ է արձանագրվել: Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ տարի շինարարության ոլորտում նույնպես փոփոխություններ կլինեն, քանի որ 2013թ-ին մեկնարկում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը:

Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2012թ. նախատեսված է 4% (±1,5%), իսկ ՀՆԱ աճը՝ 4,2 տոկոս: Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առջև խնդիր դրեց ապահովել տնտեսական աճը 7 տոկոսի սահմաններում: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմեց 4,6 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---