«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը» կօգնի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ձեռք բերել նոր մասնագիտություն

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը» կօգնի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ձեռք բերել նոր մասնագիտություն

PanARMENIAN.Net - «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագրի շրջանակներում աջակցում է խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից` մասնակցելու մասնագիտական վերապատրաստման:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը տրամադրել է 7.759 միլիոն ՀՀ դրամ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամին»:

«Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագիրը նպատակ ունի աջակցելու խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում` օգնելու նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, բարելավել իրենց կենսամակարդակը:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հետ միասին պարբերաբար կվերահսկեն ծրագիրը և դրա արդյունքները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---