Արման Սահակյան. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը չի հրաժարվել ձեռք բերել ԱԳՆ շենքը

Արման Սահակյան. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը չի հրաժարվել ձեռք բերել ԱԳՆ շենքը

PanARMENIAN.Net - «Տանգո» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանն է, չի հրաժարվել ձեռք բերել ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը (ԱԳՆ շենքը), դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը: «Տանգո» ընկերության հետ մենք նախնական համաձայնություն ենք կնքել այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում առաջարկվի ավելի բարձր գին, ապա գույքը կօտարվի այդ գնոդրին, հակառակ դեպքում ընկերության հետ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:

Կառավարության որոշմամբ աճուրդը կարող է կազմակերպվել երեք ամիսների ընթացքում մինչև 2013-ի մարտը:

Մեկնաբանելով կառավարության որոշումն աճուրդ անցկացնելու մասին` Սահակյանը նշել է. «Կարծում եմ, որ անսովոր ոչինչ չի պատահել, քանի որ ձևավորվել է որոշակի հետաքրքրություն և հասարակության կողմից պահանջներ: Մենք ուղղակի որոշել ենք անցկացնել անշարժ գույքի գնահատման 100 տոկոս օտարում աճուրդի միջոցով: Դա նշանակում է, որ ցանկացած ֆիզիակական և իրավաբանական անձ կարող է մասնակցել աճուրդին»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը աճուրդի է հանում ՀՀ կառավարության թիվ 2 մասնաշենքը` 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով: Այդ մասին որոշման նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Հատկանշական է, որ խոսքը հենց այն գույքի մասին է, որ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ օտարվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության օգտին:

Ինչպես և Է. Էռնեկյանին վաճառքի պարագայում` թիվ 2 մասնաշենքը գնահատված է 20.6 մլրդ դրամ (աճուրդի մեկնարկային գինը` 50.7 մլն դոլար): Սակայն այս անգամ կառավարությունը դրան ավելացրել է նաև մոտ 0.4 հա հողամասի (որի վրա գտնվում է շենքը) վաճառքը` 235 մլն դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրը` 60 հազ. դրամ): Գնորդը նաև պարտավոր է հատուցել գույքի գնահատման վրա ծախսված 800 հազ. դրամը: Այսպիսով` մասնաշենքի ընդհանուր արժեքը աճում է մինչև 51.3 մլն դոլար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---