ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է այցելություն «Եռաբլուր»

ՊՆ-ն  Ամանորի գիշերը կազմակերպում է այցելություն «Եռաբլուր»

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն: Մայրքաղաքի տարբեր համայնքներից կգործի դեպի Եռաբլուր տեղափոխող 5 երթուղի:

Երթուղի 1-ին` Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Մարզահամերգային համալիր - Մետրո «Բարեկամություն» - Լամպերի գործարան:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Լամպերի գործարանի մոտից:

Երթուղի 2-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Էրեբունի - Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Կ/թ «Հայրենիք» - Երկաթգծի կայարան - Էրեբունի - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

Երթուղի 3-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - Կ/թ «Այրարատ» -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Կ/թ «Այրարատ» - Առինջ - Ավան - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից: Երթուղի 4-րդ` Նորքի զանգված (Շուկա) - «Հաղթանակ» զբոսայգի - Օպերա – Մաշտոցի պողոտա -Ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Ավտոկայան - Մաշտոցի պողոտա - Օպերա - «Հաղթանակ» զբոսայգի - Նորքի զանգված(Շուկա):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:

Երթուղի 5-րդ` Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Մալաթիա - 15 թաղամաս - Հանրապետական հիվանդանոց - Դավթաշենի շուկա:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---