Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ մրցակցային ընտրությունների և կանխորոշվածության թեզը կեղծ է![]() 8 հունվարի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ոչ մրցակցային ընտրությունների և կանխորոշվածության թեզը կեղծ է: Նման համոզմունք ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պետք է մտնել պայքարի մեջ, իսկ ով տանը նստի, կմասնակցի երկրի ճահճացմանը: «Ես չեմ վախենում պարտվելուց, իսկ ընտրություններին մասնակցելուց հրաժարված ուժերը տարիներ առաջ նույն իրավիճակում, նույն Հայաստանում պայքարում էին: Բայց հիմա որոշել են, որ չեն մասնակցոմ, դա հարցեր է առաջացնում: Իսկ Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ-ի թեկնածուի բացակայությունը չի նշանակում, որ ընտրությունները ոչ մրցակցային են լինելու»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ հարգում է առաջադրված բոլոր թեկնածուներին՝ հատկապես ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Ամենահեշտը տանը նստելն էր, բայց իրենք որոշեցին մասնակցել և արժանի մրցակից կլինեն թե ինձ, թե Սերժ Սարգսյանին»,- ասաց նախագահի թեկնածուն: Նա շեշտեց, որ նրանք, ովքեր ընտրությունների օրը կմնան տանը և չեն մասնակցի ընտրություններին, ակամա կմասնակցեն իշխանությունների վերարտադրությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |