ԱՄՆ առևտրային բալանսի դեֆիցիտը 2012-ի նոյեմբերին աճել է 16 տոկոսով

ԱՄՆ առևտրային բալանսի դեֆիցիտը 2012-ի նոյեմբերին աճել է 16 տոկոսով

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն 2012-ի նոյեմբերին 2012-ի հոկտեմբերի համեմատ աճել է 16 տոկոսով և հասել 48.73 մլրդ դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը:

2012-ի հոկտեմբերին ԱՄՆ առևտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 42.06 մլրդ դոլար:

ԱՄՆ ներկրման ծավալը 2012-ի նոյեմբերին կազմել է 231.28 մլրդ դոլար, արտահանման ծավալը՝ 182.55 մլրդ: ԱՄՆ առևտրային բալանսի նոյեմբերյան դեֆիցիտը 2012թ ապրիլից ամենանշանակալին է, փոխանցում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---