ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Ռոստովի հայ-ռուսական բարեկամության թանգարանում կայացել է ռոստովցի, նկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի անդամ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Մարտիրոս Սարյանի հիշատակին նվիրված երեկո: Նրա աշխատանքները պահվում են Տրետյակովի ցուցասրահում, Ռուսական թանգարանում եւ Եվրոպայի շատ մասնավոր հավաքածուներում: Սարյանի արվեստը առաջատար դեր է խաղացել հայկական խորհրդային բնանկարչության ազգային դպրոցի ձեւվորման վրա: Նկարիչը ծվել է 1880 թվականին Դոնի Նախիջեւանում: Սակայն Սարյանի արվեստում գլխավոր տեղը գրավում է պատմական հայրենիքը` Հայաստանը: Արվեստագետների գնահատմամբ` վարպետի կտավների վրա զգացվում են նրա սիրելի Մատիսսի եւ Գոգենի, եւ անիմջական ուսուցիչներ Վալենտին Սերովի եւ Կոնստանտին Կորովինի ազդեցությունը: Սարյանի ազգանվան կողքին սովորաբար օգտագործվում է «մաքուր, հնչեղ գույն» բառակապակցությունը: Ռուսական եւ ֆրանսիական բնանակարչության եւ ավանդական հայկական արվեստի միաձուլումը հանգեցրեց սարյանական եզակի ոճի ծնունդին: Հիշատակի երեկոյին Սուրբ-Խաչ էր հրավիրվել նկարչի աղջիկը, տեղեկացնում է Դոն-ՏՌ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---