Հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք

Հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից 10-ը «Շտապօգնությունը» սպասարկել է 6687 կանչ: Հիվանդանոց է տեղափոխվել 1070 հիվանդ: Մանկական կանչերը 129-ն են եղել, հիվանդանոց է տեղափոխվել 136 երեխա: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Դեպքերի մեծ մասը կապված է եղել սիրտանոթային հիվանդությունների և թեթև կենցաղային տրավմաների հետ: Նախորդ տարիների համեմատ կանչերն ավելացել են և մի քանի պատճառով, որից Թագուհի Ստեփանյանն առանձնացրեց ծառայության սպասարկման որակի բարելավվումը:

«Հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք: Մեկ օրում, սովորաբար, գրանցվունմ է մահվան 15-20 դեպք, 2012 թվականին գրանցվել է 2056, 2011-ին՝ 1949 մահ»,-նշեց Ստեփանյանը:

Նա ասաց, որ «Շտապօգնության» ուշանալու պատճառով ոչևէ մահ չի եղել: Նա նաև նշեց, որ այս օրերին «Շտապօգնությունը» տեղ է հասնում 5-15 րոպեի ընթացքում, իսկ սովորական օրերին՝ 5-13 րոպեի ընթացքում: Եթե «Շտապօգնությունը» փոքր ինչ ուշանում է, ապա պատճառն այն է, որ երեկոյան և գիշերվա ժամերին պիկ է լինում և մեկ օրվա ընթացքում սպասարկում են մոտ 750 կանչ:

Թագուհի Ստեփանյանը նշեց նաև, որ սառցակալած կամ փակ ճանապարհների պատճառով ևս ուշացման դեպքեր չեն գրանցվել: Մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, բժիշկների պակաս չկա, բայց ենթակայանների վիճակը բարելավելու կարիք կա:

«Շտապբուժօգնության» տնօրենը նշեց, որ հիվանդությունները երիտասարադացել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---