ICES փորձագիտական կենտրոնը ձևավորվել է դիտորդների առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում

ICES փորձագիտական կենտրոնը ձևավորվել է դիտորդների առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Մաասթրիխտում աշխատանքային սեմինար անցավ, որի կազմակերպիչն էր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES), որի արդյունքում ձևավորվեց ICES դիտորդների առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում, ասվում է կենտրոնի պաշտոնական կայքում:

35 փորձագետներից կազմված առաքելությունը կգլխավորի ICES նախագահ, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Առաքելության կազմում կընդգրկվեն ԵՄ, ԱՄՆ ու Իսրայելի 10 երկրները ներկայացնող միջազգային փորձագետներ:

Առաքելության կազմում են 3 ֆունկցիոնալ խմբեր՝ քաղաքական, որի կազմում են Եվրախորհրդարանի ու ազգային խորհրդարանների անդամներ, քաղաքագետներ, իրավաբանական, որի կազմում են իրավաբաններ ու նախկին դիվանագետներ, ԶԼՄ-ների, որի կազմում են քաղաքական մեկնաբաններ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Երկարաժամկետ դիտորդների խմբում, որոնք աշխատանքը կսկսեն փետրվարի 1-ին, կընդգրկվեն 8 փորձագետներ: Խումբը նախատեսում է հանդիպումներ ունենալ թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ԿԸՀ ու տարածքային ընտրահանձնաժողովների անդամների հետ: Փետրվարի 15-ին առաքելությունը կներկայացնի միջանկյալ զեկույցը:

Կարճաժամկետ դիտորդները Հայաստան կմեկնեն փետրվարի 14-ին: Քվեարկության օրը բոլոր դիտորդները կլինեն Հայաստանի քաղաքներում:

Սեմինարին փորձագետներին ներկայացվեց առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որը ներկայացվել է Երևանում 2012թ. դեկտեմբերին կայացած մամլո ասուլիսում: Այն վերլուծում է ՀՀ Սահմանադրությունն ու ԸՕ, նախընտրական իրավիճակը հանրապետությունում և Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ:

Առաքելությունն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել նախընտրական շրջանի նախապատրաստումն ու մեկնարկը;

• Հայաստանում ընտրությունների օրենսդիր բազան հիմնականում համապատասխանում է ժողովրդավարական նորմերին: ԸՕ խստիվ կատարումը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը:

• Առաքելությունը որպես դրական փաստ է նշում ընդունված ԸՕ անփոփոխ մնալը, ինչը թույլ է տալիս մասնակիցներին կանխավ ծրագրել իրենց գործունեությունը:

• ԿԸՀ-ն պահպանում է ընտրական գործընթացի ժամանակացույցն ու փուլերը ըստ ԸՕ:

• Առաքելությունը կոչ է անում մասնակիցներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու կոչերից, որոնք կարող են սրել իրավիճակը ու կասկածներ սերմանել ընտրությունների արդյունքի վերաբերյալ, իսկ իշխանություններին՝ բարձրացնել պատասխանատվությունը օրենքի հավասար կիրառման համար:

• Առաքելությունը գտնում է, որ գործընթացի բոլոր մասնակիցները արդեն նախընտրական փուլում պետք է հայտարարեն, որ պատրաստ են ազնիվ ու թափանցիկ ընտրապայքարի և պատրաստ են ազնիվ ընտրությունների դեպքում ճանաչել արդյունքներն, անկախ նրանից, կհասնեն նախատեսված արդյունքին, թե՝ ոչ: Դրանում է ժողովրդավարության էությունը:

• Առաքելությունը հուսով է, որ նախընտրական շրջանը, ընտրությունների օրն ու արդյունքների ամփոփումը կանցնեն առանց իրավիճակի սրման, իսկ ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---