ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Synopsys ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: Այցի հիմնական նպատակն է ընկերության բարեգործական հիմնադրամի բացումը: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրությանն է հաղորդել Synopsys Armenia CJSC SG ղեկավար Հովիկ Մուսաելյանը: Նրա խոսքերով, հիմնադրամի բացումը ընկերության ծրագրերի հերթական փուլն է: Այդ մարմնի առաքելությունը կլինի կրթական եւ սոցիալական բնույթի հարցերի լուծումը: «Այդպես սոցիալական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ուշադրություն դարձնել մանկատնտերին, ծերանոցներին: Կան նաեւ ծրագրեր, ուղղված Հայաստանում օժտված երեխաների բացահայտմանը, երկրի դպրոցներին եւ բուհերին համակարգչային դասարանների տրամադրմանը, բնապահպանական միջոցառումների անցկացմանը եւ շատ այլ բաների»,-նշում է Հովիկ Մուսաելյանը: Կրթական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հայկական բուհերին լսարաններ տրամադրել դիստանցիոն ուսուցման համար: Նաեւ նախատեսվում է նախագահական պարգեւի հանձնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Synopsys-ի հայկական գրասենյակի ղեկավարի խոսքերով, արդեն օրերս ընկերության տնօրենների խորհրդի կողմից, որի կազմի մեջ կընդգրկվեն Ռիչ Գոլդմանը, Տոնի Մորոյանը, Ջոն Չիլտոնը եւ Ռաուլ Կամասանոն, կհաստատվի հիմնադրամի ծրագիրը: Հիմնադրամի կառավարչի պաշտոնում նշանակվել է Հովիկ Մուսաելյանը: Հիշեցնենք, որ Synopsys կորպորացիան հանդիսանում է միկրոէլեկտրոնիկայի միկրոսխեմաների եւ համակարգերի նախագծման եւ արտադրության ոլորտի առաջատարներից մեկը աշխարհում: Synopsys-ը իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---