ԼՂՀ-ն, ըստ Freedom House-ի, մասամբ ազատ է, Ադրբեջանը` ոչ ազատ

ԼՂՀ-ն, ըստ Freedom House-ի, մասամբ ազատ է, Ադրբեջանը` ոչ ազատ

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2013» տարեկան զեկույցը: Աշխարհի 195 երկիրի և 14 «տարածքի»՝ հիմնականում չճանաչված պետությունների թվում որպես «վիճելի տարածք» անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղին: 2013թ. զեկույցում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նշվում են որպես մասամբ ազատ երկրներ։ Վերջին մի քանի զեկույցներում Ղարաբաղը անազատ էր որակվել:

Կազմակերպությունը Հայաստանում ազատությունների վիճակը դիտարկում է 1991-ից և գնահատականը բոլոր տարիների ամփոփումով է: Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է 1993-ից ի վեր։ Մինչև 2002թ․ Արցախը ոչ ազատ երկրների շարքում էր, 2002-2009թթ` մասամբ ազատ երկրների, սակայն վերջին երկու տարիներին Արցախը կրկին դասվում էր ոչ ազատ երկրների շարքում: Առաջընթացը պայմանավորված է 2012թ. անցկացված նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաջող արդյունքով:

Հայաստանի առաջընթացն էլ ընտրություններով է հիմնավորվում` խաղաղ ընթացքով և արմատական ընդդիմության՝ խորհրդարան մուտքով։

Freeedom House-ի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանի հարևան երկրներից մասամբ ազատների շարքում են Վրաստանն ու Թուրքիան։ Ադրբեջանն ու Իրանը շարունակում է մնալ ոչ ազատ երկրների խմբում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---