Նավթը թանկանում է 2012թ. չինական տնտեսության աճի գերազանցված կանխատեսումների ֆոնին

Նավթը թանկանում է 2012թ. չինական տնտեսության աճի գերազանցված կանխատեսումների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հունվարի 18-ին աճում են 2012թ. Չինաստանի տնտեսության աճի վերաբերյալ վերլուծաբանների արդարացված դրական սպասումների ֆոնին:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.1 դոլարով կամ 0.09 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.61 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 դոլարով կամ 0,13 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,61 դոլար:

«Սև ոսկու» գնի աճին աջակցում է նաև Ալժիրում տիրող իրավիճակը, որտեղ ահաբեկիչները նավթագազային համալիրում մարդկանց են առևանգել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---