Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---