Ալեքսանդր Ցինկեր. ԵԽԽՎ հոռետեսական գնահատականը վաղաժամ է և չի համապատասխանում իրականությանը22 հունվարի 2013 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը: Բայց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն արդեն հասցրել է անցած շաբաթ մտահոգություն հայտնել երկրի նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքի առիթով: Դիտողությունները հիմնականում վերաբերվել են հասարակությունում ընտրությունների նկատմամբ ցածր հետաքրքրությանը, ընտրողների ցուցակում անճշտություններին և արտասահմանում քվեարկելու հնարավորության բացակայությանը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) նախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով, ԵԽԽՎ հոռետեսական գնահատականն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, վաղաժամ է և ընդհանրապես մի քիչ կանխակալ: «Մենք արդեն նախնական դիտարկում ենք անցկացրել և կարող ենք ասել, որ գալիք ընտրություններում ընտրացուցակների ճշտության մեջ ամենից շատ շահագրգռված են ԿԸՀ-ն և իշխող կուսակցությունը: Ցուցակները տեղադրված են ԿԸՀ կայքում և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ճշտել` նրա անունը կա ցուցակում, թե ոչ: Ցանկացած երկրի կարելի է մեղադրել ընտրողների ցուցակներում անճշտությունների մեջ, սակայն որքան ես գիտեմ, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո այդ անճշտությունները վերացվել են»,- ասել է Ցինկերը: Ինչ վերաբերվում է թեկնածուների ցուցակում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների բացակայությանը, ամերիկացի պրոֆեսոր Ջոն Սվեյլզի խոսքով, ով Երևան է ժամանելու որպես ICES առաքելության անդամ, դա իսկապես նվազեցնում է ընտրական գործընթացի սրությունը: «Սխալ է ասել, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու: Երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունն արդեն խոսում է այն մասին, որ գալիք ընտրությունները բավական մրցակցային են լինելու»: Եվ, վերջապես, երրորդը: Դոկտոր Ցինկերն արդեն բազմիցս ուշադրություն է դարձրել Հայաստանի Ընտրական օրենսգրքում այն դրույթի վրա, որով արգելվում է սփյուռքահայերին քվեարկել Հայաստանի ընտրություններում: «Ընտրություններին հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ հնչել է երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո: Սակայն ընտրության իրավունքը չի կարելի առանձին դիտարկել Հայաստանի քաղաքացու այլ իրավունքներից և պարտականություններից. հայրենիքում գոնե 6 ամիս բնակվելը, հարկեր վճարելը, զինվորական ծառայություն անցնելը: Առանց այս ամենի խորհրդարանի և նախագահի ընտրություններին մասնակցելն ուղղակի անհասկանալի կլինի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Ցինկերը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |