ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագրին![]() 24 հունվարի 2013 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ): ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքներում: Ծրագիրը, որի գլխավոր իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. 1.Պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում: 2.Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ: Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով, Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ, ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին: 3.Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ: Եվրոպական Միությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ գործողությունների ծրագրի միջոցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |