Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև

Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան–ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ–Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ ներկայացրեց Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ` հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի Ռիյկիկոգուի (խորհրդարան) նախագահի առաջին տեղակալ տիկին Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Էստոնիա–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---