Մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերը նոր քարտեր չեն տրամադրի

Մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերը նոր քարտեր չեն տրամադրի

PanARMENIAN.Net - «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, հունվարի 29-ից մինչև փետրվարի 14-ը, «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: Գործող քարտերը` մինչ այդ և դրանից հետո, կշարունակեն սպասարկվել առանց խափանումների:

Ծրագրային փոփոխության և վերազինման անհարժեշտությունը բխում է Բանկերի հաճախորդների կողմից ձևավորված նոր պահանջարկից, քարտերի ու գործարքների ավելացողծավալներից, ինչպես նաև այս ոլորտում արձանագրվող տեխնիկական և տեխնոլոգիական համաշխարհային զարգացումներից:

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնը` նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրային ապահովման շնորհիվ, հնարավորություն կտա էապես բարելավել քարտերի սպասարկման որակը և կնձեռի նոր ծառայությունների մատուցման հնարավորություններ:

Հայաստանի բանկերի միությունը հայցում է Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար, ասվում է Հայաստանի բանկերի միության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Արմենիան Քարդ» ՓԲ ընկերությունը, որը հնարավորությունընձեռեց բանկային ոլորտում վճարահաշվարկային համակարգ ներդնել և զարգացնել, ինչպես նաև թողարկել և սպասարկել միջազգային վճարային համակարգերի քարտեր: Այս տասներեք տարիների ընթացքում վճարահաշվարկային ոլորտում արձանագրվեցին բազմաթիվ ձեռքբերումներ և նվաճումներ, որոնք պայմանավորված էին նաև «Արմենիան Քարդ» ընկերության կողմից ընձեռված հնարավորություններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---