Մոսկվայում 18-ամյա հայուհին, կինոգործակալ ներկայանալով, սկսնակ դերասանուհիներից գումար է շորթել

Մոսկվայում 18-ամյա հայուհին, կինոգործակալ ներկայանալով, սկսնակ դերասանուհիներից գումար է շորթել

PanARMENIAN.Net - Ոմն մի խաբեբա կին մոսկվաբնակ դերասանուհիներին ու մոդելներին ուղեգիր է խոստացել դեպի կինոօլիմպ: Կինը, որը ներկայացել է որպես Ալյոնա, զանգարահում էր պատանի դերասանուհիներին ու դերեր խոստանում կինոյում կամ նկարահանումներ գովազդում: Պայմանագիրը կնքելուց առաջ նա պահանջել է իր զոհերից հավաստագիր ձևակերպել կամ դիպլոմ մոդելային դպրոցում սովորելու մասին, բնականաբար, ոչ անհատույց:

Խաբեբան 15 հազար ռուբլի է կորզել իր զոհից: Հետո խնդրել է պատանի դերասանուհուն ընկերուհիներին էլ բերել:

Արդյունքում, խաբեբային գումար են տվել ևս 3 աղջիկներ: Կեղծ կինոգործակալին արդեն ձերբակալել են: Հանցագործության մեջ մեղադրվում է 18-ամյա հայաստանցի մի աղջիկ, հայտնում է «Առաջին ալիքը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---