ICES նախագահ. Կարևոր է չշտապել գնահատականների առումով ու չսրել լարվածությունն երկրում

ICES նախագահ. Կարևոր է չշտապել գնահատականների առումով ու չսրել լարվածությունն երկրում

PanARMENIAN.Net - Մենք շոկի մեջ ենք ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից: Ցանկանում ենք նրան շուտափույթ ապաքինում և կոչ ենք անում իրավապահ մարմիններին օպերատիվ հետաքննություն անցկացնել ու բացահայտել այն ուժերին, որոնք կանգնած են այդ գործողության ետևում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը: «Հիմա կարևոր է չշտապել գնահատականների առումով ու չսրել լարվածությունն երկրում»,-ասել է նա:

«Այժմ շատերը խոսում են ընտրությունները հետաձգելու մասին: Ինձ թվում է, հենց դա են ցանկանում նրանք, ով կազմակերպել է այս մահափորձը: Ըստ ՀՀ Սահմանադրության, Հայրիկյանն ինքը պետք է որոշի կկարողանա արդյոք շարունակել նախընտրական արշավը: Եթե այո՝ ընտրությունները կկայանան: Եթե նա չի կարողանա շարունակել քարոզարշավը, ընտությունները կհետաձգվեն: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, ICES-ը սկսում է ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստման ու անցկացման նախատեսված դիտարկումը»,-ասել է Ցինկերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---