Ելիսեյան պալատում դեռ չգիտեն Օլանդը ապրիլի 24-ին Հայաստան կժամանի, թե` ոչ

Ելիսեյան պալատում դեռ չգիտեն Օլանդը ապրիլի 24-ին Հայաստան կժամանի, թե` ոչ

PanARMENIAN.Net - Ելիսեյան պալատում դեռ չգիտեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Հայաստան կժամանի, թե՝ ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից: Եթե նման այց նախատեսվի, այդ մասին տեղեկությունը կտարածվի հաղորդագրության տեսքով, ասել են ծառայության աշխատակիցները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի օրակարգը չի ներառում ուղևորություն Հայաստան ապրիլի 24-ին, ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին: «Որքան գիտեմ, նման ծրագրեր նա չունի: Ինձ համար դա անակնկալ էր», - ասել է դիվանագետը, հայտնում է Hürriyet DailyNews-ը:

Ավելի վաղ Hürriyet Dailyթերթը հայտնել էր, որ ըստ Ելիսեյան պալատի աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել:

Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի «մեսիջ» պետք է դառնար` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Բացի այդ, նշվում էր նաև, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը “տեխնիկական բարդությունների” պատճառով:

2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ էր քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---