Սերժ Սարգսյան. Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն է, որից բոլորս միասին դուրս ենք գալու![]() 4 փետրվարի 2013 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախըտրական հանդիպումները շարունակել է Արարատի մարզում: Ելույթից առաջ նա նշել է, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն արագ ապաքինվում և ընդգծել է, որ Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն է, որից բոլորս միասին դուրս ենք գալու ավելի ամրացած, է՛լ ավելի միասնական: Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այդ հանցագործության նպատակն ընտրությունների վրա ազդելն էր: ՀՀ նախագահի թեկնածուի կարծիքով, ուրիշ նպատակ լինել չէր կարող և եթե անգամ բացահայտվի, որ դա կենցաղային հողի վրա է կատարվել՝ միևնույն է նպատակը դա է, որովհետև մարդը բոլոր դեպքերում նախագահի թեկնածու է, և այդ հանցագործությունը կատարելու պահն ընտրվել է նախընտրական շրջանը: «Չնայած այդ զազրելի հանցագործությանը, որն իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ մեր պետականության, մեր առաջընթացի դեմ, մեզնից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա և իր գործն ավելի լավ կատարի: Եվ մենք պետք է շարունակենք անխափան, հստակ աշխատանքը, որովհետև այդ հանցագործության նպատակը հենց դա է՝ խափանել մեր ընտրությունների բնականոն ընթացքը: Բայց ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ, մեր թիմի, մեր համաքաղաքացիների հետ միասին, բնականաբար, դա թույլ չենք տա: Այս իրավիճակում միայն ու միայն պետք է գործի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Եվ ես՝ որպես այդ Սահմանադրության երաշխավոր, խոստանում եմ ձեզ, որ բոլոր գործընթացները համապատասխանելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տառին և ոգուն»,- ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |