Ր.Հովհաննիսյան. Ով մտածում է` հայ-ռուսական հարաբերությունները կխաթարվեն իմ ընտրվելուց հետո, վախկոտ է

Ր.Հովհաննիսյան. Ով մտածում է` հայ-ռուսական հարաբերությունները կխաթարվեն իմ ընտրվելուց հետո, վախկոտ է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր, շարունակելով քարոզարշավը, ընտրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը` 10 տոկոս տնտեսական աճ, 600.000 աղքատների անցում միջին խավ և ոչ միայն.«Բյուջե ենք վերադարձնելու 300 մլրդ դրամը, 1 տարվա ընթացքում շարքային հայաստանցու կենսաթոշակ, կրթության, առողջապահության, պաշտպանության ծախսերն ավելանալու են 50 տոկոսով: Ոչ թե 100, այլ 50 տոկոսով: Ջարդելու ենք կոռուպցիան` իշխանական, դատական, հարկային և ջարդելու ենք ոչ թե առանձին-առանձին, այլ միասին պահանջելով, որ բյուջեն, բնությունը, ընդերքը վերադարձվեն հայ ժողովրդին»:

Թեկնածուն տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է ԼՂՀ` հանդիպելու նախագահ Բակո Սահակյանի, զինվորների հետ: Ներքին խնդիրներից երկրի արտաքին քաղաքականությանն անցումը սահուն ստացվեց. Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի հանրապետությունը պետք է ճանաչվի թե Հայաստանի, թե միջազգային հանրության կողմից:

Թեկնածուն, անդրադառնալով խոսակցություններին, թե իր ընտրվելու դեպքում, ծննդավայրը հաշվի առնելով, հայ-ռուսական հարաբերությունները կխաթարվեն, թեկնածուն ասաց. «Ով մտածում է այդպես, նա սուտ է խոսում և վախկոտ է: Դուք դեռ կտեսնենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման բարձրակետը: Հայաստանը և Ռուսատանը, Հայաստանը և ԱՄՆ, Հայաստանը և Եվրոպան, Հայաստանը և Չինաստանն այնքան պիտի իրար հարգեն, որ Հայաստանն ունենա ամենաուժեղ պաշտպանությունը: Մինչ մենք հարգում ենք բոլորին` մեծ ու փոքր, նրանք էլ պարտավոր են մեզ հարգել: Մենք մեզ պիտի հարգենք առաջին հերթին»:

Այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաև Արտո Թունջբոյաջյանը, ով ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը երաժշտական հայտագիրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---