Միչիգանում մահացել է հայազգի սենատոր Հարթը

Միչիգանում մահացել է հայազգի սենատոր Հարթը

PanARMENIAN.Net - 88 տարեկան հասակում ԱՄՆ Միչիգանի նահանգի Դիրբորն քաղաքում վախճանվել է հայազգի սենատոր Ջորջ Զավեն Հարթը, որը հայտնի էր նաև որպես «երգող սենատոր»: Ինչպես գրում է «Detroit Free Press»-ը, Հարթը ծնվել է Դետրոյթում հայ ներգաղթյալների ընտանիքում, ընտրվել է Միչիգանի Սենատ 1974թ. և պաշտոնաթող եղել 2002թ.: Ըստ նախկին սենատոր Արթուր Միլլերի, Հարթն առաջ է մղել ավտոմեքենաներում անվտանգության մանկական նստարանի մասին օրինագիծը, ինչն անհնար է գերագնահատել, քանի որ դա բազում մանկական կյանքեր է փրկել: Նախկին հանրապետական սենատոր Հարթը միշտ երգել է Սենատի երգչախմբի հետ ծննդյան օրերին և այլ տոներին:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Հարթն ավարտել է Ուեյնի համալսարանը քաղաքագիտության բակալավրի աստիճանով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---