Թբիլիսիում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցը

Թբիլիսիում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Թբիլիսիում հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարելիցը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Գարեգին Մուրադյանը: Նա շնորհավորեց մասնակիցներին տոնի կապակցությամբ և հակիրճ ներկայացրեց մեր զինված ուժերի ձևավորման և կայացման հերոսական պատմությունն ու անցած ուղին:

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը հոգևոր դասի հետ, Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---