Սամութ. Հայ ժողովուրդն արժանի է ստանալ Հայրիկյանի մահափորձի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը

Սամութ. Հայ ժողովուրդն արժանի է ստանալ Հայրիկյանի մահափորձի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը խեղաթյուրված դրամայի տարրեր ներմուծեց, սակայն, դրանից զատ, նախընտրական մթնոլորտը Հայաստանում հանդարտ է և նույնիսկ ձանձրալի: Այդ մասին հայտարարել է բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը:

«Դժվար է ասել, թե ով և ինչու է կանգնած Հայրիկյանի դեմ մահափորձի ետևում: Բայց, ես համաձայն եմ, որ Հայրիկյանի դեմ մահափորձը ուղղված էր ոչ թե մարդու, այլ ավելի շուտ գործընթացի դեմ»,-ասել է բրիտանացի փորձագետը:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ նախընտրական արշավին՝ Սամութը նշեց, որ 2012թ. երկու անգամ մրցակցային ընտրություններ անցկացվեցին Հարավային Կովկասում՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մայիսին և Վրաստանում հոկտեմբերին: «Դրանք մրցակցային էին ինչպես քարոզարշավի, այնպես էլ մասնակիցների առումով: Ընտրությունները հիմնականում դրական գնահատվեցին, թեև կային որոշ լուրջ խնդիրներ: 2012թ. ԱԺ ընտրությունների համեմատ նախագահական ընտրությունները Հայաստանում առավել հանգիստ են անցնում»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ Հայրիկյանն իր մահափորձի մեջ մեղադրել է «ռուսական իմպերիալիզմը», Սամութը նշել է. «Ռուսաստանը ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում, դա բոլորի համար պարզ է: Սակայն, Հայրիկյանը լուրջ մրցակից չէ Սարգսյանի համար, ինչո՞ւ պետք է ձգտեին վերացնել նրան: Չեմ կարծում, թե կարելի է շահարկել այդ թեման: Հուսով եմ, որ համապարփակ ու թափանցիկ քննություն կկատարվի: Հայ ժողովուրդն արժանի է, Հայրիկյան մահափորձի հետ կապված հարցերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---