Փորձագետ. Կողմնակի դիտորդների ներկայությունը Հարավային Կովկասի ընտրություններին աջակցություն է գործընթացին

Փորձագետ. Կողմնակի դիտորդների ներկայությունը Հարավային Կովկասի ընտրություններին աջակցություն է գործընթացին

PanARMENIAN.Net - Կողմնակի դիտորդների ներկայությունը Հարավային Կովկասի ընտրություններին աջակցություն է գործընթացին, որի միջոցով մարդիկ կարող են դրսևորել իրենց, մասնակցելով քվեարկությանը, ընտրելով իր առաջնորդներին, փոխելով նրանց, երբ գտնում են, որ պետք է փոխել: Դա կարող է իրականացվել տեխնիկական աջակցության, հորդորի, խորհրդի ու թեթև դրդման միջոցով, հայտարարել է բրիտանական ոչ կառավարական Links կազմակերպության տնօրեն Դենիս Սամութը:

Ըստ նրա, երբ գործերը վատ են գնում, միջազգային հանրությունը պետք է արտահայտվի, հակառակ դեպքում, կնշանակի հաշտվել անարդարության հետ: Հայաստանը իր ստորագրությունն է դրել միջազգային պարտավորությունների տակ ԵԿ և ԵԱՀԿ անդամակցության շրջանակում:

«Ոչ ոք չի ստիպել Հայաստանին ստորագրել այդ պարտավորությունները, այնպես որ նման մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես միջամտություն ներքին գործերին, սա քաղաքակիրթ երկրների ճանապարհն է: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա Ռուսաստանում միտում կա ոչ միայն չքննադատել ընտրական գործընթացները ԱՊՀ-ում, այլ նաև դատապարտել Արևմուտքի քննադատությունը: Այդպիսով Ռուսաստանը ԱՊՀ երկրների շատ ժողովրդավարների կողմից ընկալվում է որպես թշնամի»,-ասել է Սամութը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---