«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն  միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջբանկային օրացույցների մրցույթի հաղթողների շարքում է: Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը անցկացրեց Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին ու գործընկերներին նվիրվող օրացույցների մրցույթ: Մրցույթին մասնակցում էին նաև տարբեր վարկային կազմակերպություններ, այդ թվում` Հայինկասացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացավ մրցանակ ու վկայական «Խորհրդանշական ու իմաստավորված ձևավորում» անվանակարգում: Օրացույցը պարունակում է տարբեր ասացվածքներ և իմաստուն արտահայտություններ, որոնք բացատրում են բանկի կողմից առաջարկվող ծառայությունների էությունը: Մրցանակի հանձնման ժամանակ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն ընդգծեց օրացույցի սոցիալական ուղղվածությունը, նկարագրված բանկային ծառայությունների խորը իմաստն ու ինքնատիպ բացատրությունը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---