Ըստ BBC-ի, նախագահական ընտրություններին կհաղթի գործող նախագահը

Ըստ BBC-ի, նախագահական ընտրություններին կհաղթի գործող նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնց նախորդել են մի քանի սկանդալներ, մասնավորապես՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձն ու մեկ այլ նախագահի թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: Այսպես է գրում BBC-ի ռուսական ծառայությունն ու հավելում, որ ընտրութունների մեկնարկից առաջ փորձագետները նշում էին՝ ամենաուժեղ դիրքերը գործող նախագահ Սերժ Սարգսյանինն են, քանի որ այն թեկնածուները, որոնք կարող էին նրան ռեալ մրցակից դառնալ, առանց պատճառաբենելու հանել են իրենց թեկնածությունը:

Սպասվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կվերընտրվի երկրորդ 5-ամյա ժամկետով, գրում է BBC-ն: Համաձայն անցկացված հարցումների, նա կհավաքի ձայների 60 %-ը: BBC-ն նաև հավելում է, որ Սարգսյանի հիմնական մրցակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Նախորդ ամիս ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն էր հայտնել այն փաստի վերաբերյալ, որ հիմնական կուսակցությունների ղեկավարները որոշել են չմասնակցել ընտրություններին: Չնայած նախորդ տարվա գրանցած 7 տոկոս տնտեսության աճին, գործազրկության մակարդակը հավասար է 16 %-ի, իսկ բնակչության 30 %-ի միջին եկամուտը ախքատության շեմից ցածր է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---