ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հ. Կրոները Հայաստանի խորհրդարանի խոսնակին ներկայացրել է կազմակերպությունը ու նրա գործունեությունը` նշելով, որ Միջազգային եվրոպական շարժումը տարածված շարժում լինելով Եվրոպայում` գտնվել է Եվրախորհրդի եւ Եվրամիության կազմավորման ակունքներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է շարժման գրասենյակը Հայաստանում բացելու հարցը, որի նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարության խորացմանը: Հ. Կրոները Հայաստանի Աժ խոսնակին առաջարկել է անդամակցել Միջազգային եվրոպական շարժմանը, որի շարքերում են Եվրոպայի բազմաթիվ բարձրաստիճան անձինք, ինչպիսին են` Խոսե Մանուել Բարոզզոն, Վալերի Ժիսկար դե Ստենը, Հելմուտ Քոլը եւ ուրիշներ: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հանրապետությունում Շարժման գրասենյակի բացմանը եւ հաջողություններ է մաղթել Հայաստանում հետագա գործունեության մեջ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու շուրջ, որը կարող է իրականանալ գրասենյակի հաջող աշխատանքի միջոցով:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---