Վահրամ Վարդանյան. Ամենաշատ ընտրախախտումները եղել են 11-րդ ընտրատարածքում

Վահրամ  Վարդանյան. Ամենաշատ  ընտրախախտումները  եղել  են  11-րդ  ընտրատարածքում

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընրություններում ամենաշատ ընտրախախտումները եղել են 11-րդ ընտրատարածքում: Ներքին Շենգավիթ շրջանում եղել են բռնության դեպքեր: Եղել են դեպքեր, երբ նույն մարդը կրկնակի ընտրել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրական համակարգեր» ՀԿ տնօրեն Վահրամ Վարդանյանը:

Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում «Ընտրական կամակարգեր» ՀԿ-ն իրականացրել է դիտողական առաքելություն` Գերմանիայի Դաշնային կառավարության համաֆինանսավորմամբ: Կազմակերպությունը հետևել է քարորզարշավին, դիտարկել է ընտրական համաժողովների գործունեությունը ընտրությունների նախապատրաստման փուլում, իսկ ընտրությունների օրը հավատարմագրված 60 դիտորդների միջոցով դիտարկել է ընտրությունների ընթացքը ու քվեաթերթիկների հաշվարկը Երևանի թիվ 11-րդ ընտրատարածքի բոլոր` 37 ընտրատեղամասերում: 11-րդ ընտրատարածքի տեղամասերում քվեարկության ընթացքում եղել են խախտումներ:Մասնավորապես, բազմակի քվեարկությունների, տեղամասային կենտրոնում մեկ թեկնածուին սատարող մեկից ավելի վստահված անձանց միաժամանակյա ներկայություն, ընտանեկան և խմբային քվեարկություններ, կուտակումներ: «Ընտրությունների նախապատրաստման ընթացքում ականատես դարձանք այս ընտրություններում ընտրակաշառքը բացատելու իշխանությունների դիրքորոշմանը: Սակայն քվեարկությանը նախորդող մի քանի օրվա ընթացքում և բուն քվեարկության օրը մեծ քանակի տեղեկատվություն սկսվեց շրջանառվել ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ: Այդ ամենի անհերքելի փաստեր տարածվեցին նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Ցավոք, այս դեպքերի հետ կապված իրավապահ մարմինները չարձագանքեցին:

«Այս ընտրությունների քարորզարշավը տարբերվում էր նախորդ բոլոր ընտրություններից: ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի վրա մահափորձից հետո քարորզարշավի բովանդակությունն էականորեն շեղվեց` վնասելով թեկնածուների և ընտրությունների ծրագրային ընթացքը»,-ասաց Վահրամ Վարդանյանը և ավելացրեց, որ ուղիղ բանավեճեր չեղան: Մի կողմից գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չգնաց նման բանավեճերի, մյուս կողմից, ընդդիմության թեկնածուներն առանց գործող նախագահի մասնակցության հրաժարվեցին նման բանավեճերից: Նշենք, որ «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն ընտրությունների վերջնական հաշվետվությունը կներկայացնի 10 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---