Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը դեմ է Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը

Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը դեմ է Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փակ-Ային հայտարարել է, որ դեմ է ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը` ընդգծելով, որ այդ քայլը տարածաշրջանում անվտանգության նոր խնդիրների կհանգեցնի: Այս մասին հաղորդում է իրանական PRESS TV-ին:

«Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանային խնդիրը լուծելու ոչ միայն անարդյունավետ միջոց է, այլև նոր խնդիրներ կստեղծի», - ասել է դեսպանն IRNA գործակալությանը:

Նա նաև նշել է, որ հենց տարածաշրջանի երկրները կարող են հակամարտության լուծման տրամաբանական բանաձևեր առաջարկել, քանի որ այլ պետություններ ու միջազգային կազմակերպությունները Ղարաբաղի հարցը լուծելու վճռականություն չունեն:

Իրանի ներկայացուցիչը նկատել է նաև, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն այս պահին հնարավոր էլ չէ, քանի որ դրա համար հիմքեր են հարկավոր, որոնք դեռ չեն նախապատրաստվել, իսկ եթե նախապատրաստվում են Մոհսեն Փակ-Ային պատրաստակամություն է հայտնել` օգնելու հակամարտության ելքը գտնելու հարցում:

Նա ավելացրել է նաև, որ կողմերի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելը լինելու է Իրանի ռազմավարությունը, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդել:

Իրանը նախկինում էլ մի քանի անգամ առաջարկել էր իր միջնորդությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---