ԵՀՄՖ-ն լիահույս է, որ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեին կհասկանա իր սխալը

ԵՀՄՖ-ն լիահույս է, որ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեին կհասկանա իր սխալը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն ուղերձ է հղել` ուղղված Չեխիայի Հանրապետության պառլամենտի նախագահին, արտաքին հանձնաժողովին, Չեխիայի Հանրապետության գործող նախագահին, ինչպես նաև նորընտիր նախագահին և արտաքին գործերի նախարարին:

Վերջերս ցավով և զարմանքով տեղեկացանք, որ առանց խորամուղ լինելու իրական փաստերին և զերծ մնալով միջազգային իրավական իրազեկությունից՝ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեն տարօրինակ որոշում է ընդունել Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ, որտեղ նշվել է, որ Խոջալուի դեպքերը մարդկության հանդեպ «հանցագործություն» են համարվում, և դրանում մեղադրվում է Հայաստանը:

Այդ կապակցությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը իր տարակուսանքն ու բողոքն է հայտնում Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից անհիմն և իրավազուրկ մեղադրանքների շուրջ և հորդորում լավ ուսումնասիրել ադրբեջանցի և օտար անձանց ներկայացրած վկայությունները (ցանկությանդեպքումկարողենքներկայացնել), որոնք բացահայտում են, որ մարդկության հանդեպ հանցագործությունը տեղի է ունեցել այդ ժամանակահատվածի՝ 1992 թվականի փետրվարին իշխող ադրբեջանական կառավարության մեղքով:

Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից անհիմն և իրավազուրկ մեղադրանքները պառլամենտի օրակարգային հարց դարձնելու հետագա փորձերը ԵՀՄՖ-ի նախագահության կողմից կորակվեն որպես գործողություններ ադրբեջանական նավթադոլարների դիմաց, հակառակ պարագայում միջազգային հարաբերությունների առաքելություն իրականացնող պետական մարմինն ուղղակի չի կարող հայտնվել «լոբբինգային» թակարդում և կատարել քայլեր արցախյան հակամարտության խորացման գործում:

Սակայն, ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ դեռ ուշ չէ ուղղել սխալը Հունգարիայի կառավարության՝ ադրբեջանցի "մարդակեր գազանին" բանտից ազատելու տխուր օրինակը չլրացնելու և հայատյաց հերթական երկրի կարգավիճակից խուսափելու համար, ինչի կապակցությամբ միջազգային հանրության հետ միասին արդարացիորեն իր բողքը հայտնեց նաև պաշտոնական Չեխիան:

ԵՀՄՖ-ի նախագահությունը լիահույս է, որ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի պատասխանատուները, ուսումնասիրելով հանցագործության վկայությունները, որտեղ կգտնեն նաև չեխ լրագրողի վկայությունները, կարճ ժամանակ անց ներողամտություն կհայցեն 20-րդ դարում երկու լայնածավալ ցեղասպանություն ապրած ՀԱՅ ԱԶԳԻՑ:

Այո՛, և՛ Խոջալուի 1992 թվականի փետրվարին, և՛ Սումգայիթի 1988 թվականի փետրվարին, և՛ Բաքվի, Կիրովբադի, և՛ արցախյան հարյուրավոր բակավայրերում իրականացվել է մարդկության հանդեպ հանցագործություն հենց ադրբեջանական կառավարության կողմից, որի ընթացքում կիրառվել են մասսայական ոչնչացման զինատեսակներ՝ ընդդեմ խաղաղ բնակչության, և սպանվել են Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող հայեր, ադրբեջանցիներ, թաթեր, լեզգիներ, թալիշներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ:

Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի գործողությունից հայտնի է դարձել, որ ընդունված որոշման համաձայն՝ Չեխիան ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և Հայաստանից պահանջում է «հետ վերադարձնել օկուպացված ադրբեջանական տարածքները»: Այս կապակցությամբ ԵՀՄՖ նախագահությունը գտնում է, որ տխրահռչակ կոմիտեն արդեն մարտահրավեր է նետում արցախյան հակամարտության միջնոդական առաքելությամբ օժտված ԵԱՀԿ-ի ներքո գործող Մինսկի խմբի անդամ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, և ի գիտություն Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամների՝ Չեխիան չի հանդիսանում վերը նշված կազմակերպության անդամ երկիր, իսկ չեխական կոմիտեն եթե տիրապետեր տարրական գիտելիքների, ապա կիմանար, որ արցախյան հակամարտության միջնորդական առաքելության երկրները առաջնորդվում են ԵԱՀԿ սկզբունքներով և նորմերով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ ատյանների որոշումներով՝ ներառյալ 1992թ. մարտի 24-ի Նախարարների խորհրդի, մասնավորապես՝ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով, այլ ոչ պահի ազդեցությամբ կամ զգացմունքներով, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---