Մոնրեալում և Տորոնտոյում Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են անցել

Մոնրեալում և Տորոնտոյում Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են անցել

PanARMENIAN.Net - Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար փետրվարի 22-ին եւ 23-ին կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը:

Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցեցին շուրջ 600-ական հյուրեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---