Արամ Համբարյան. Մեր կարծիքն ու ԱՄՆ ժողովրդի արժեքներն անհամատեղելի են Ադրբեջանի խնդրագրերի հետ

Արամ Համբարյան. Մեր կարծիքն ու ԱՄՆ ժողովրդի արժեքներն անհամատեղելի են Ադրբեջանի խնդրագրերի հետ

PanARMENIAN.Net - Սպիտակ տան պատասխանը ղարաբաղյան հակամարտության մասին Ադրբեջանի խնդրագրին հատկապես արդիական է ադրբեջանցի դիպուկահարի կողմից 21-ամյա Գոռ Ղազարյանի սպանության ֆոնին: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, ռազմաշունչ հռետորաբանության էսկալացիան ու Ալիևի վարչակազմի գործողությունները պետք է պատասխան ստանան ԱՄՆ-ից: «ԱՄՆ պատասխանը չպետք է խրախուսի բռնատերի մանիպուլյացիաները ժողովրդավարական համակարգի հետ: Եթե մեր կառավարությունը պատասխաներ խարդախ խնդրագրին, այն կհաստատեր, որ հնարավոր է օտարերկրյա միջամտություն մեր ներքին գործերին: Ամերիկյան ժողովրդի կարծիքն ու արժեքները անհամատեղելի են նման խնդրագրերի հետ»,-ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---