29 սեպտեմբերի 2005 - 09:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում նախատեսված համագործակցության գործնական ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյկի Տալվիտիեն կարեւորել են սահմանադրական փոփոխությունները` դրանք գնահատելով որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման նոր հնարավորություն: