Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄԻՋԱՎԱՅՐ

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առայժմ չեն տեղեկացրել պաշտոնական Երեւանին սեպտեմբերի 27-ին Վիենայում կայացած հանդիպման արդյունքների մասին»,- այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ակնկալվող առաջընթացի մասին հարցին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա տեղեկացրել է, որ կարգավորման հարցերը քննարկվել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացվուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ: Նրա խոսքերով` կողմերը համաձայնվել են, որ «ներկայումս ստեղծվել է հակամարտության կարգավորման համար բարենպաստ միջավայր, եւ որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ է ակտիվացնել քայլերն այդ ուղղությամբ»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---