ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՁԱՄԲ ՀԱՄՈԶՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ պայմավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ապագայում վրաստանցի փորձագետները հնարավորություն կունենան այցելել Մեծամորի ատոմակայան եւ տեղում համոզվել ՀԱԷԿ-ի անվտանգության մեջ: Հայկական կողմը վստահեցնում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը երաշխավորված է, եւ ատոմակայանը վտանգ չի ներկայացնում հարեւան երկրների համար: ՀԱԷԿ-ի գործունեության դեմ են հանդես գալիս Վրաստանի «կանաչները», որոնք պնդում են, թե Մեծամորի ատոմակայանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում եւ վտանգ է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ` նրա հարեւան պետությունների համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---