Ջ.Բուքիքիո. Սահմանադրական բարեփոխումները ՀՀ-ում կանցկացվեն էվոլյուցիոն զարգացման ճանապարհով30 սեպտեմբերի 2005 - 23:41 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջողման դեպքում երկիրը ոչ միայն ժողովրդավարական զարգացում կապրի, այլեւ հիմք կհանդիսանա Հայաստանում նոր ներդրումներ կատարելու համար: Այս մասին ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասաց այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած կլոր սեղանի շուրջ, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վասիլի Զոտկինը, Լատվիայի ՍԴ-ի նախագահը, Չեխիայի ՍԴ ներկայացուցիչները եւ այլք: Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Ջ.Բուքիքիոի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է այն աշխատանքը, որն արվել է 5 տարիների ընթացքում, իսկ արդեն հանրաքվեի համար կարեւորվել է քարոզչության փուլը: «Հայ ժողովուրդը ընդունակ է կատարել այս փոփոխությունները, քանի որ այն, ինչ կա այսօր, խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը: Ես վստահ եմ, որ դա կլինի ոչ թե հեղափոխական փոփոխությունների, այլ էվոլուցիոն զարգացման ճանապարհով»,- ասաց ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն, հաղորդում է «Երկիր» թերթը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |