ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՎԵՐԱԼՑԱՎՈՐՄԱՆ

PanARMENIAN.Net - Այսօրվանից Հայկական (Մեծամորի)ԱԷԿ-ը կանգնել է վերալցավորման: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, վերալցավորման գործընթացը կտեւի 45 օր: Հիշեցնենք, որ միեւնույն ժամանակ, Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ ռուսաստանյան կողմը, ի դեմս ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» պատրաստություն է հայտնել դուրս գալՀայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումից, թեեւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերությանը 5 տարվա ընթացքում այդպիսի կառավարում իրականացնելու իրավունք տվող պայմանագրի ժամկետը դեռ չի անցել: «Այս կապակցությամբ մենք դեռ չենք ընդունել որոշում եւ չենք շտապում այդ հարցի լուծման հետ»- հայտարարել է նախարարը, նշելով կայանի ֆինանսատեխնիկական առողջացման գործում ռուսաստանյա հոլդինգի դրական դերը: 815 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու էներգաբլոկներից կազմված Հայկական ՀԱԷԿ-ը փակվել էր 1988 թ: 407 ՄՎտ հզորությամբ կայանի երկրորդ բլոկը վերսկսել է աշխատանքը 1995 թ-ին: 2003 թ-ի սեպտեմբերից, Հայկական ԱԷԿ-ը 5 տարի ժամկետով փոխանցվել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» «դուստր» հանդիսացող` «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ ֆինանսական կառավարմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---