ՀՀ ԵՎ ԻՐԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրանը հանդիպել են Վաշինգթոնում` Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կառավարիչ մարմինների հերթական ամենամյա ժողովի շրջանակներում: Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Վարդան Խաչատրանը քննարկել են հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ իրանական ներդրումների - Հայաստանում իրանական ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները: Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Վարդան Խաչատրանը գոհունակությամբ նշել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ընթացքը, մասնավորապես, Իրանի եւ Հայաստանի միջեւ բեռնափոխադրման բնագավառում գործընկերության զարգացման ընթացքը` տեղեկացնում է «Իռնա» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---