Թուրքիայում տարեց հայ կանանց դեմ հարձակումներն իրականացրած անձն ազգությամբ հայ է

Թուրքիայում տարեց հայ կանանց դեմ հարձակումներն իրականացրած անձն ազգությամբ հայ է

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներն իրականացրած անձն ազգությամբ հայ է: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Մասնավորապես Hurriyet Daily News-ի փոխանցմամբ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ձերբակալել է մի տղամարդու` 40-ամյա Մուրադ Ն.-ին/ այլ պարբերականներ նշում են նաև ամբողջ ազգանունը` Նազարյան/: Ձերբակալվածը հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի է, ապրում է միայնակ ու հարձակումները կատարել է ենթադրաբար գողության նպատակով: Այլ մանրամասներ չեն նշվում: Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան:

Նշվում է նաև, որ բացի հայուհիների վրա հարձակումներից, տղամարդը կասկածվում է նաև թուրք կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի և հունվար ամիսներին Ստամբուլի Սամաթյա թաղամասում, որտեղ շատ են հայ համայնքի ներկայացուցիչները հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքը. նրա որդու խոսքերով` մոր մարմնին արյունով խաչ էր պատկերված, հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---