Ֆրանտիշեկ Միկլոշկո և Յան Չառնոգուրսկի. Չեխիայի խորհրդարանի բանաձևը Խոջալուի մասն խեղաթյուրում է ճշմարտությունը

Ֆրանտիշեկ Միկլոշկո և Յան Չառնոգուրսկի. Չեխիայի խորհրդարանի բանաձևը Խոջալուի մասն խեղաթյուրում է ճշմարտությունը

PanARMENIAN.Net - Համաձայն օրերս Երևանում իր ասուլիսի ժամանակ ԵՀՄՖ նախագահ դոկ.Աշոտ Գրիգորյանի կողմից կատարած հայտարարության` ընդդեմ Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու տարօրինակ որոշման և այն Չեխիայի պառլամենտում օրակարգային հարց դարձնելու կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ԵՀՄՖ-ի գործունեությունն այս հարցում անկասելի է և տալիս է արդեն դրական արդյունքներ, ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

Բացի նրանից, որ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը բողոք էր հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, Չեխիայի Հանրապետության գործող նախագահին, ինչպես նաև նորընտիր նախագահին և արտաքին գործերի նախարարին, ասյօր արդեն ԵՀՄՖ նախագահությունը, կարճատև լոբբինգային գործունեության շնորհիվ, խնդրի վերաբերյալ ստացել է նոր բողոքի նամականեր այս անգամ Սլովակիայի Ազգային Խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագայհ Ֆրանտիշեկ Շեբեյից և նշանավոր քաղաքական գործիչներ, Չեխոսլովակիայի նախկին կառավարության առաջին փոխվարչապետ, Սլովկիայի առաջին կառավարության վարչապետ, այսօր նախագահի թեկնածու դր. Յան Չառնոգուրսկու և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:

Սլովակիայի ԱԽ ԱԿՀ Նախագահ պ.Շեբեյն իր պատասխանում շնորհակալություն է հայտնում ԵՀՄՖ նախագահ պ.Գրիգորյանին իրեն ուղղված հարցադրման համար և հայտարարում,որ. «... Սլովակիայի ԱԽ-ն երբեք թույլ չի տա, որ տեղի ունենա համանման սխալ և անտեղյակության աղաղակող փաստ, ինչպիսին կարտարվել է Չեխիայի Պառլամենտի Արտաքին Կապերի Հանձնաժողովի կողմից»: Նա հավաստիացնում է, որ «Խոջալուի դեպքերի նման առանձնահատուկ վիճելի և խնդրահարույց խնդիրների մեկնաբանության հարցում, Սլովակիայի ԱԽ-ն ոչ մի հայտարարություն չի անի առանց իրականության լիովին տիրապետմանը»:

Ստորև ներկայացնում ենք պարոնայք Յան Չառնոգուրսկու /,,,Մխիթար Գոշ,, շքանշանի ասպետ, պարգևատրված 2002 թ-ին`ՀՀ Նախագահի կողմից / և Ֆրանտիշեկ Միկլոշկոյի /ՀՀ ԱԽ բարձրագույն շքանշանի ասպետ, պարգևատրված 2011 թ-ին` ՀՀ ԱԽ Նախագահի կողմից/ Չեխիայի Պառլամենտի Նախագահին ուղղված նամակի հայերեն թարգմանությունը, որը հանձնվել է ԵՀՄՖ-ին այսօր` մարտի 4ին:

Չեխիայի Պառլամենտի Պատգամավորական Սեյմի Նախագահ Մեծարգո Տիկին ՄԻՐՈՍԼԱՎԱ ՆԵՄՉՈՎԱ

Հարգելի Տիկին Նախագահ

Անցյալ օրերին Չեխիայի Պառլամենտի Պատգամավորական Սեյմի Արտաքին Կապերի Հանձնաժողովը ընդունել է բանաձև, որտեղ Խոջալու քաղաքում 1992 թվականին տեղի ունեցած դեպքերն արձանագրել է, որպես ցեղասպանություն: Բանաձևը նույնպես պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում /հավանաբար ինկատի ունենալով Խորհրդային Միության ժամանակահատվածը/: Ցանկանում ենք հայտնել մեր կարծիքն ասվածի շուրջ, հայտարարելով, որ Չեխիայի Հանրապետության Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը կտրել է դեպքերը կոնտեքստից և այդ առումով խեղաթյուրում է ճշմարտությունը: Ստալինյան խեղաթյուրված ազգային քաղաքականությունը նախկին Ռուսական կայսրության տարաշրջանում և հետագայում Խորհրդային Միության գոյության ընթացքում հանգեցրեց սուր քաղաքական հակադրությունների: Ադրբեջանի տարածքի վրա ազգային տարաձայնություններ հանգեցրին հայկական կոտորածների կազմակերպմանը նախ Սումգաիթում`1988-ին, և այնուհետև Բաքվում և մնացյալ քաղաքներում ու գյուղերում: Այս իրադարձությունները մղեցին հայերին ինքնապաշտպանության և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, ինչպես նաև Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմական գործողությունների ձևավորման, որն և քողարկված շարունակվում է մինչ այսօր: Միջազգային հանրությունը տարիներ շարունակ փորձում է նվազեցնել տվյալ տարածաշրջաանում ստեղծված լարվածությունը Մինսկի խումբ անվան տակ հանդես եկող պետությունների միջոցով: Չեխիայի Պառլամենտի ՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովի բանաձևը Մինսկի Խմբի կողմից վարվող բանակցություններին դեմ է և խոչընդոտում է նրա գործունեությունը: Եթե հանկարծ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի, ինպես նաև Հայաստանի միջև լարվածությունը կրկին վերածվի բաց և թեժ կոնֆլիկտի , Չեխիայի Հանրապետության ՊՊՍ-ի Արտաքին Կապերի Հանձնաժողովը կունենա այս զարգացումների մեջ իր որոշակի լուման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---