Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթե՞լ ականների վրա 4 մարտի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինվորները նորից սկսել են պայթել ակկանների վրա: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայողներից մեկը պայթել է ականի վրա: Շրջանառվող լուրերի համաձայն, տեղի ունեցածի հետևանքով Իբրահիմ Ռաուֆ օղլու Հեյդարովը (ծնված 1993 թվականին) ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: Այժմ զինվորը գտնվում է հոսպտալում, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվոր: 19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից: Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը: Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել էր ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը: Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |