ԱՄՆ Կոնգրեսում կնշեն Ղարաբաղյան շարժման 25-ամյակը

ԱՄՆ Կոնգրեսում կնշեն Ղարաբաղյան շարժման 25-ամյակը

PanARMENIAN.Net - ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղբալյանը հանդես կգա ԱՄՆ կոնգրեսականների, հասարակական գործիչների ու հայ համայքնի ներկայացուցիչների առջև Կապիտոլիումի բլրում և կպատմի Ղարաբաղյան շարժման 25-ամյակի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը (ANCA): Մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում, Cannon House Office Building-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:

Միջոցառմանը հրավիրված են ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահները, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները և ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչության անդամները:

«Մենք ցանկանում ենք մեր երախտապարտությունը հայտնել Հայաստանին աջակցող խմբին ԼՂՀ մշակույթի նախարարին հրավիրելու համար: Մենք գտնում ենք նաև, որ այս այցը թույլ կտա ավելի ծանոթանալ շարժման պատմությանը, Ղարաբաղում անկախության ու ժողովրդավարության հաստատման համար պայքարի պատմությանը: Կոնգրեսի նախաձեռնությունը լավ առիթ է ցույց տալու համար, որ Արցախի ժողովրդավարությունն արդեն 25 տարեկան է, որ այնտեղ զարգանում է նաև մշակույթն ու տնտեսությունը: Մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Մենք նաև պետք է ուշադրություն հատկացնենք նոր առաջնորդների հիանալի սերնդին, որոնք համառորեն աշխատում են, նպաստելու համար իրենց ազատ ու հպարտ Հանրապետության ապագայի կառուցմանը»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---