Վ.Սեդրակյանի փաստաբանը` քննիչին. Բացատրեք ինչն է մեղադրանքի հիմքում, որ կարողանամ պաշտպանվել

Վ.Սեդրակյանի փաստաբանը` քննիչին. Բացատրեք ինչն է մեղադրանքի հիմքում, որ կարողանամ պաշտպանվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ու հաժարվում է ցուցմունքներ տալ: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն անհասկանալի է համարում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և դրա հիմքերը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքի էությունը հասկանալի է, բայց որոշման մեջ նշված չէ հիմքը: «Ես այս պահին քննիչին միջնորդություն եմ գրում, որ հարգելիս, բացատրեք հիմքը: Ի՞նչ կապ ունեն մեղադրանքն ու դրա հիմքերը իմ պաշտպանյալի հետ, տեղյակ չենք մյուս երկու կալանավորվածներն ինչ ցուցմունքներ են տվել: Երկու հոգի կրակել են մեկի վրա, մենք ուզում ենք հասկանալ` դրա հետ ի՞նչ կապ ունենք: Ես իրավաբանության կանոններից ելնելով ասում եմ` ինձ բացատրեք ի՞նչն է իմ մեղադրանքի հիմքում, որ ես կարողանամ պաշտպանվել», - ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Վարդան Սեդրակյանի փաստաբանը նաև ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, որով նախագահի նախկին թեկնածուն 2 ամսով կալանքի ենթարկվեց: «Իհարկե շատ մեծ հույսեր չունենք, որ բավարարելու են մեր բողոքը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ հանդիպելու է Վարդան Սեդրակյանին և քննարկելու են իրենց հետագա անելիքները:

ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---