Բակո Սահակյան. Մարտի 8-ը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր անհուն սերը

Բակո Սահակյան. Մարտի 8-ը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր անհուն սերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ:

Նա խոստովանել է, որ այդ տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու իրենց անհուն սերը և երախտագիտության ջերմ խոսքեր հղելու կանանց` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: «Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ և երախտապարտ` այն անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու ջերմության համար, որ դուք սփռում եք ձեր շուրջը ամեն օր ու ամեն ժամ»,- ասել է Սահակյանը:

Նա բոլորին մաղթել է քաջառողջություն ու երջանկություն, խաղաղություն ու բարեկեցություն: «Թող ուրախություն տիրի միշտ ձեր օջախներում, իսկ դուք շրջապատված լինեք անսահման ջերմությամբ, ուշադրությամբ ու հոգատարությամբ: Վստահ եղեք` ձեր խնդիրները միշտ գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում և անպայման կարվի ամեն բան դրանք հնարավորինս լուծելու ուղղությամբ »,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---