Ս. Ֆրեյզերը հրաժարվեց մանրակրկիտ մեկնաբանություն տալ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին![]() 11 մարտի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը փորձում է աջակցել այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսօր Երևանում բրիտանական դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին: «Խնդիրների լուծումը պետք է գտնել այս կոնֆլիկտի լուծման համատեքստում առաջ եկած սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց նա: Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ բանակցությունների ընթացքը երկարել է: «Կարևոր է, որ աջակցեն համանախագահներին, դեռ ակտիվ շփումներ են տեղի ունենում, անձնական գնահատականներ չեմ տա: Յուրաքանչյուրիս համար կարևոր է գործընթացի ընթացքին աջակցելը, որպեսզի բանակացային ճանապարհով հասնեն խնդրի լուծմանը՝ հարգելով ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա: Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ քննարկումները և քաղաքացիական օդանավերը խփելու վերաբերյալ ադրբեջանական կողմի սպառնալինքները, Սայմոն Ֆրեյզերը նկատեց, որ յուրաքաչյուր ոք պետք է փորձի զերծ մնալ գործողություններից, որոնք կբերեն չնախատեսված հետևանքների, անհարևաժեշտ է ապահովել ձեռնարկվելիք ցանկացած գործողության թափանցիկությունը: «Ես չեմ կարծում, որ իմ իրավասությունների շրջանակներում է ավելի մանարամասն մեկնաբանություն տալ դրան»,- եզրափակեց ՄԹ փոխարտգործնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |